Արցախյան հակամարտության կարգավորման ի՞նչ փաստաթուղթ է դրված բանակցությունների սեղանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է արտաքին քաղաքականության գծով ԱՀ նախագահի խորհրդական, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

Անդրադարձ է կատարվել.

1․ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակագրի ընդունմանը (այն ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) և 1989 թ․ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշմանը

2․ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին և բանակցությունների սեղանին փաստաթղթի առկայությանը

3․ 2016 թ․ Ապրիլյան պատերազմի շուրջ ստեղծված միֆերին, ԱԺ-ում ձևավորված Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, տարածքային կորուստներին և ձեռքբերումներին

4․ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի արտաքին գերատեսչության իրականացրած աշխատանքներին

5․ 2020 թ. տավուշյան դեպքերին և դրա շուրջ հայկական դիվանագիտության կողմից տարվող աշխատանքներին

6․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, ինչպես նաև թուրքական գործոնի ազդեցությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից մեկը դառնալու ձգտմանը

7․ Լայնամասշտաբ պատերազմի հավանականությանը և հայկական կողմի պատրաստվածությանը

Դավիթ Բաբայանն անդրադառնալով տարբեր պետական պաշտոնյաների շուրթերից հնչող այն հայտարարությանը՝ կապված 2016 թ. Ստեփանակերտի օդի պաշտպանվածության հետ, հստակեցրեց․ «Որևէ պետության օդային տարածք չի կարող հարյուր տոկոսով պաշտպանված լինել»։

Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմի հավանականությանը, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահը նշեց, որ հայկական երկու պետականությունները պատրաստ են դրան և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և՛ ռեսուրսների առումով։

Դավիթ Բաբայանն ընդգծեց. «Ամենաբարդ մարտահրավերները ստեղծում են ոչ միայն պրոբլեմներ, այլև հնարավորություններ, և հայոց պետականության աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունն առաջին հերթին պայմանավորված է Արցախյան Հայաստանի առկայությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում