Եթե ներգաղթ, ապա հայրենադարձություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Ժողովրդագրական զարգացում» ՀԿ նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Վանիկ Բաբաջանյանը, որի հետ խոսեցինք մեր երկրում առկա ժողովրդագրական խնդիրների և ներկա իշխանությունների՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը 5 մլն դարձնելու ծրագրի իրագործելիության մասին։  Որքանո՞վ է հնարավոր այդ ծրագիրն իրականացնել և արդյո՞ք երկու տարի անց երևում են այն անհրաժեշտ նախադրյալները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի այդ նպատակին հասնել։ Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ մեր երկրի բնակչության թիվը կտրուկ ավելացնելու համար։

ՀԿ նախագահի հետ խոսեցինք նաև սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի ղեկավարի այն հայտարարության մասին, որով նա նշել է, թե պետք է նախադրյալներ ստեղծել Հայաստանում քրիստոնյա արաբների ու ասորիների վերաբնակեցման համար։ Ի՞նչ վտանգներով է հղի այդ հայտարարությունը, արդյո՞ք սա ծրագրված նախաձեռնություն է, որն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի՝ ամենևին ոչ պետականամետ։ Պատահակա՞ն է արդյոք, որ Ազգային անվտանգության ռազմավարության և հանրակրթական չափորոշիչների մեջ կարմիր թելով անցնում է համակեցության, այլ ժողովուրդների մշակույթը ճանաչելու և հարգելու գաղափարը, թե՞ այդ ամենը մի ծրագրի գործիքներ են։

Վանիկ Բաբաջանյանը խոսեց նաև հայրենադարձության կազմակերպման կարևորության մասին՝ ասելով, որ թե մեր պետության կողմից պետք է ջանքեր գործադրվեն սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանում բնակեցնելու համար, թե մեր հայրենակիցների կողմից, որոնք պետք է Հայաստանում ավելի մեծ ակնկալիքներ չունենալով՝ հայրենաշինությամբ զբաղվեն։

Մանրամասները՝ տեսանյութում