ՆԱՍԱ- ն հայտարարել է, որ Երկրագնդին է մոտենում մինչև 190 մետր տրամագծով աստերոիդ

Օգոստոսի 5-ին Երկրագնդին կմոտենա 84-ից 190 մետր չափերով 2009 PQ1աստերոիդը (որը չափերով կարելի է համեմատել ֆուտբոլի դաշտի հետ): Այս մասին հաղորդվում է NASA- ի ստորաբաժանումներից մեկի կայքում:

Ինչպես նշվում է, նվազագույն հեռավորությունը, որ աստերոիդը կմոտենա մեր մոլորակին, յոթ անգամ ավելին է, քան Երկրի և Լուսնի միջև ընկած տարածությունը:

Աստերոիդը հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսի 14-ին: Այն պատկանում է Ապոլլոն խմբին, այսինքն՝ աստերոիդներին, որոնց թռիչքային ուղիները հատում են Երկրի ուղեծրը: Հաջորդ անգամ 2009 PQ1- ը մոտ կլինի մեր մոլորակին 2137 թվականին: