Ողջ ճշմարտությունը Նիկոլի մասին

Չենք պատմելու այն, ինչի ականատեսն ենք եղել իր սերնդակից լրագրողներս համատեղ լրագրության տարիներին. չենք առնչելու այդ ամենը նրա թերթում աշխատող լրագրողների պատմածներին, հոգեվիճակներին, լռությանն ու բնորոշում-որակումներին:

Դա Նիկոլի առաջին` ֆիզիկական շերտն է, որի մասին բոլորը գիտեն, ու շատերն են այն այլևս լույսի մեջ բերում:

Նիկոլ Փաշինյանի իրական  շերտը խորքում է: Էլ ավելի իրականը կոլբայում` ողնաշարի մեջ: Այսօր բոլորս խոսում ենք հիբրիդային պայքարների մասին, որի նախակարապետն ամենևին էլ գլոբալիստները չեն, այլ դարերի խորքից հարկավոր համաշխարհային  «տրանսկորպորացիաները»` իրենց ադեպտներով. «չեռնակնիժնիկները» ևս նոր երևույթ չեն. Պետերբուրգը Պյոտրի հետ մտահղացած Ռ. Բրյուսը դեռ այն օրերին էր իր հետ նման մի գիրք բերել Ամստերդամից` Նյուտոնի մոտից (ցայս փնտրվում է այդ գիրքը):

Ինչևէ. ամեն ժամակաշրջան յուրօվսանն «մշակել» է մարդուն` մեկ նպատակով. տիրապետել, իշխել այդ մարդուն, իրականում աշխարհին, էլ ավելի իրականում`  համաշխարհային հումքի` առաջնահերթ նավթի-գազ-ընդերքի տիրապետման համար, ու Նիկոլի հայտնությունը, որպես աստրալ ենթակայություն, ամենևին էլ նորույթ չէ Արմագեդոնը ընդերքից դեպ վեր տեղափոխած աշխարհի համար:

Չէր լինի Նիկոլը, կլիներ ՀՀՇ-ի «պոլի փետը». որը ևս կկանգներ Հրապարակում, կասեր նոր կոդեր` ցախավելի ու բաբելոնաշինության մասին, կբացեր հանրության ողնաշարը, իր հատակում` կոլբայի մեջ քնած օձը կհաներ, կցուցաներ, կաշխուժացներ հանրության ողնաշարի հատակում քնած, ավելի ցածրակարգ կոլբայի օձին, ու կընթանար օձային բազմապատկում, ինչի հաշվարկն ասացինք` վաղուց է արված աշխարհը նորովի գծողների համար, իսկ «ապրոբացիան» Հայաստանում ուշացավ մի քանի պատճառներով:

Նախ` գեոքաղաքական զարգացումների մատրիցան դեռ այդքան սերտ չէր մոտեցել Իրանին: Սիրիան ու Ռուսաստանը խանգարում էին գլոբալիսներին «մտնել» տարածաշրջան: Սա էլ հնարավորություն էր տալիս Նիկոլ-ընդհանրական լեգեոնին ավելի խորքային պատրաստության տանել, գուցե և  լուրջ թրենինգներ անել նրա հետ:

Եվ որքան էլ Նիկոլն ու իր սերն այլևս ու անթաքույց Նիկոլի հանդեպ դրսևորող հայտնի դեսպանատունն ու յուր տիկին դեսպանը պնդեն, թե Նիկոլը երբևէ, մասնավորապես` մարտի մեկից հետո իրենց մոտ որպես ընդհատակ հանգրվանած չի եղել, թույլ տվեք նաև  չհավատալ ու չբացառել, որ այնտեղ «անցրած» հույժ կարևոր օրերն ու ամիսները ապարդյուն անցած չեն եղել «մեր սրտի վարչապետի» համար, և  հարկավոր` գիտա-մտավոր թրենինգների մի մասը, ըստ ամենայնի, նաև  այդ ժամանակվա արդյունք լինեն… ի դեպ. մի պահ ձգենք պաուզան արձանագրելու ու հարցնելու. իսկ հնարավո՞ր է Հայաստանում կան մարդիկ  (չնայած` Գորիկ Գուրգենիչի այլևս երջանկահիշատակ կարգավիճակին), որ գուցեև  գիտեն, որ այո, հնարավոր է Նիկոլն այդ ժամանակ եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան  «ուզնիկ»… հարց տալ ոչ ոքի չի արգելվում:

Նիկոլի էֆեկտները ոչ միայն թրենինգային ու «այլային» են, այլև, որ  ամենակարևորն է. այս հարցում նա ոչ միայն հաղթում է Պորոշենկոյին, Զելենսկուն, թույլ տանք մեզ ասել, անգամ Սահակաշվիլուն, իր բնական` ստարտային հոգե-մտա-պահվածքա-գենա-մանկությունա վիճակը գրեթե իդեալական էր` այս մեծ գեոքաղաքական պարտիան լման դարձնելու համար, դեպ Իրան ճամփան Հայաստանով բացելու, պանթուրքիստական օսը` առաջ-հետ տարբերակով խաղարկելու, որպեսզի Թուրքիային գլոբալիստները` անգլոսաքսական կոնգլոմերատը ձեռնասուն դարձնի, և որ ամենակարևորն է` Ռուսաստանին  այս տարածաշրջանից  «գոու հոմ» անի:

«Զացեպկան» Արցախն էր: Հիմա անդրադառնալու ենք ամենանուրբ, ամենակարևոր խնդրին: Արցախը մնացել, մնում է բոլորի կոկորդին:

Վերջին հայտնագրումը, որ Արցախի հարցում ռուսաստանյան և  ամերիկյան համանախագահությունները համատեղ են հանդես գալիս, հենց այն պատճառահետևանքային կարման է, որով անգամ այս պահին, երբ Նիկոլայ Փաշինյանն իր կոլբայից հանել է ամենակարևոր օձը` այն գումարել հայոց մեջ ամենաայլանդակ ու ահավոր թունեղ օձ ունեցող` Արայիկ Հարությունյանի կոլբային, ընդհանրական այլասերվածության ու կործանման կանչին հլու այս երկուսի կոլբաներին միացել է գլոբալիստների հաջորդ հենասյուն Արսեն Թորոսյանի կոլբայի ժանտ օձը, նրանց շուրջը շրթունքները լիզելով պտտվում է Ռուստամ Բադասյանի կոլբայի օձը. այս պայմաններում անգամ սորոսա-գեյթսյան-քլինթոնյան համակարգը հասկանում է, որ Արցախը հեշտ կլլելի չէ, անգամ իրենց արտադրած` «բավականին որակյալ» կլլիչ Նիկոլ Փաշինյանի կողմից (սա առանձին թեմա է, մի այլ անգամ կանդրադառնանք,- հեղ):

Չստացվեց: Գոնե էս մեկը Նիկոլայ Փաշինյանի մոտ չստացվեց, ի տարբերություն եկեղեցի, դպրոց, արդարադատություն, պառլամենտ,  իրավական ոլորտ, ՍԴ… կլլումների:

Փաստը: Տես` ինչ եղավ տավուշյան մարտերում. մի քանի օրվա ընթացքում այնտեղ ողջ թավշյա հեղափոխությունը, նրա «հաղթանակով» անցած երկու տարվա մարշ-բրասոկը «գցվեց ձորը», որովհետև  տարածաշրջանում բալանսը փոխվեց, խաղը` սկսվեց այլ տողից ու տեղից, Փաշինյանին և  յուր դրսավոր-ներսավոր «հայրիկներին» մնաց լոկ մեկ բան` փոստ-ֆակտում այս ամենի արձանագրում` հավելմամբ. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համատեղ են գոնե Արցախյան հարցում (ի~նչ եք  ասում. չէ` հա):

Ինչ էր մնում իրական ու մեծ խաղը տանուլ տված Փաշինյանի Նիկոլին (որը տավուշյան մարտերի օրը իր կոլբայի օձի հետ համերաշխ քնել, խաբար չէր եղել` «անցող-դարձողից, գազեթից-բանից»), զարթնել տեսել էր` ՈՒԱԶ-ը կա, դիտակետը` ոչ: Այն գրավել է Խաչատուրովը: Կրտսեր:

«Ո՞ւր գնար Թամարը այս տարի ամառը». հարցրել էր Վանո Սիրադեղյանը:

Թամար-Նիկոլը գնաց հանգստի` Սևան: Զի ներքին ֆրուստրացիան ու ապատիան փռել էին նրան ասֆալտին:

Նա գնաց մի Հայաստանից, կվերադառնա այլ Հայաստան…

Կարմեն Դավթյան