Այս հակահայ ու հակաքրիստոնյա իշխանություններին իրենց դիրքերից քշելու, վռնդելու են քրիստոնյաները

Որ գալու էր այդ օրը, որ Սորոսի, սորոսականների, սատանիստական հակամշակույթը կրողների ու տարածողների աչքի լույս, Երևանում սատանիստական ռոք խմբերի համերգներն իր պաշտպանության տակ վերցրած, հովանավորած, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն իր գլխավորած նախարարությամբ մի օր գնալու էր մեր հանրակրթական դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վտարելու քայլին, միանգամայն տրամաբանական էր, սպասելի, կանխատեսելի:

Ախր Սորոսի, սորոսականների, սատանիստական հակամշակույթը կրողների ու տարածողների աչքի լույսը, սատանիստական ռոք խմբերի համերգներն իր պաշտպանության տակ վերցրած, հովանավորած անձն ո՜ւր, Հայոց Եկեղեցին ուր, պարզ չէ՞, որ Արայիկ Հարությունյանը պետք է ատի, առնվազն արհամարհի, մերժի Հայոց Եկեղեցին էլ, նրա պատմությունն էլ…

Ավելին. խոսքը «թավշյա հեղափոխություն» կոչված իշխանազավթմամբ իշխանության եկած Արայիկ Հարությունյանի` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի յուրայիններից ու վստահելի անձանցից մեկի մասին է, Փաշինյանի կողմից ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակված այն կադրի, որը 2018թ. նոյեմբերին իր մոտ քաղաքացիների հերթական ընդունելության ընթացքում ընդունել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) համայնքի ներկայացուցիչ և ակտիվիստ, «թավշյա հեղափոխություն» կոչվածին ակտիվորեն մասնակցած Գարիկ անունով մի տրանսգենդերի: ԼԳԲՏ համայնքում Կարաբինա անվամբ հայտնի սույն անձը, ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների, հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կկարողանա ավելի լայն իրավունքներ տալ։

Միասեռականությունը, պղծությունը Աստվածաշնչում խստորեն դատապարտված են, հիշենք Սոդոմի ու Գոմորի պատմությունը, Աստծո զայրույթով այդ քաղաքների ոչնչացումը, նրա բնակիչների դաժան, բայց արդարացի պատիժը: Քրիստոնեությունը վճռականորեն դատապարտում ու մերժում է միասեռականությունը, այլասերումը: Ախր տրանսգենդեր Կարաբինային ընդունած, նրա հետ մեր հանրակրթության վերաբերող հարցերը լուրջ-լուրջ քննարկած անձն ո՜ւր, Հայոց Եկեղեցին ուր, պարզ չէ՞, որ Արայիկ Հարությունյանը պետք է ատի, առնվազն արհամարհի, մերժի Հայոց Եկեղեցին էլ, նրա պատմությունն էլ…

Փաշինյանին իրենց կուռքը դարձրած ընթերցողներից ոմանք հիմա գուցե ասեն` է, ի՞նչ անենք, ընդունել` ընդունել է, այլ քաղաքացիների թվում Կարաբինան էլ է հերթագրված եղել, նրան էլ է ընդունել: Բայց խոսքը սոսկ ընդունելու մասին չէ: Yerevan.today կայքի տեղեկացմամբ, «Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան քննարկում կազմակերպել մասնագետների հետ՝ քննարկելու վերոնշյալ առաջարկները»:

Բնականաբար, հարց է առաջանում` ախր Կարաբինան ո՞վ է, որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողը նրանից ոչ միայն հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ լսի, այլև Կարաբինայի ներկայացրած առաջարկները մասնագետների հետ քննարկելու, համապատասխան քննարկում կազմակերպելու հանձնարարական տա… Ովքեր չգիտեն այս հարցի պատասխանը, տեղեկացնենք. ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կարաբինան պատմել է, թե ինչպես է ԼԳԲՏ համայնքը աջակցել «թավշյա» և գույնզգույն հեղափոխությանը, ըստ նրա, իրենք ցեմենտվել են հեղափոխության հետ։

Հիմա պարզ չէ՞ արդեն, որ Արայիկ Հարությունյանը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցից դուրս մղելու քայլով հանրակրթության ոլորտի «բարեփոխումների» Կարաբինայի առաջարկություններն է փորձում կյանքի կոչել, որոնք, ըստ էության, նույնական են նաև այդ «բարեփոխումների» վերաբերյալ իր պատկերացումներին, իր տեսլականին: Եթե դեռ պարզ չէ, հրապարակենք ևս մեկ տեղեկություն, ընդ որում, դեռ քչերին հայտնի:

ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին:

Ըստ նույն տեղեկատվության, «Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները: Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները»,

Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ փատաթղթով հստակ ամրագրվում է համապատասխան արժեքային համակարգով և քաղաքացիական գիտակցությամբ սովորողի ձևավորումը»։

Բնականաբար, հարց է առաջանում` փատաթղթով այդ ի՞նչ համապատասխան արժեքային համակարգով սովորողի ձևավորումն ամրագրելու մասին է խոսքը, առանց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի, և պարզ չէ՞ արդյոք, որ նպատակներից մեկը Հայոց եկեղեցու պատմությունից կտրված և այնպիսի քաղաքացիական գիտակցությամբ սովորողների ձևավորման մասին է, որոնք կարաբինաներին ընդունելը, նրանց հետ ընկերություն անելը և նույնիսկ Կարաբինա դառնալը կհամարեն միանգամայն սովորական, նորմալ, ոչ մերժելի, հանդուրժելի և ընդունելի բան…

Ինչպես նախարարության վերոնշյալ պաշտոնական տեղեկատվության մեջ է նշված, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել նախագծի վերաբերյալ: Ծանոթանալով ԿԳՄՍ նախարարին կից և Արայիկ Հարությունյանի գլխավորած հասարակական խորհրդի կազմին, տեսնում ենք, որ դրանում ընդգրկված են նաև միասեռականների, ընդհանրապես, «ԼԳԲՏ համայնք» կոչվածի «իրավունքների» թունդ պաշտպանությամբ զբաղվող ու նույնիսկ Հայաստանում այլասերման քարոզով հանդես եկած կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մեր ձեռքի տակ է նրանցից, օրինակ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի դիմումը` ուղղված հիշյալ հասարակական խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանին, որով նա վերջինիս խնդրել է իրեն ընդգրկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում, դիմումում նշելով, որ կից ներկայացնում է պահանջվող փաստաթղթերը: Նշված փաստաթղթերին, դրանց բովանդակությանն առաջիկայում դեռ կանդրադառնանք առանձին հրապարակմամբ: ԿԳՄՍ նախարար և իրեն կից հասարակական խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, իհարկե՜, բավարարել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցչի դիմումը, Աննա Հովհաննիսյանն ընդգրկվել է հասարակական խորհրդի կազմում:

Պարզ չէ՞, որ Աննա Հովհաննիսյանն ու նրա նմաններն իրենց գոհունակությունը պետք է հայտնեին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մեր հանրակրթական դպրոցներից վտարող նախագծի վերաբերյալ… Բայց նշված հասարակական խորհրդի կազմում ընդգրկվածներից բոլորը չէ, որ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ծավալած գործունեությունն են ծավալում ու նրա դիրքորոշումն ունեն, հետևաբար պարզաբանման կարոտ հարցեր են առաջանում:

Նրանք ովքեր մոռացել են «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի, նրա հիմնադիր, համանախագահ Լարա Ահարոնյանի ու վերջինիս հանդեպ անձամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի մասին, հիշեցնենք. 2018թ․ դեկտեմբերի 6-ին այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում («ՈՒՂԻՂ. Դեբատներ՝ 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ») Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, 2009թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» գրքույկը հրատարակած, 2011թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, համանախագահ, իր հիմադրած ու ղեկավարած կազմակերպության հետ միասին Հայաստանում լեսբիների, գեյերի, տրանսգենդերների «իրավունքների» պաշտպանությամբ ակտիվորեն զբաղվող Կանադայի և Հայաստանի քաղաքացի, Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովում 2019թ. մարտի 8-ին, առանց ամոթի որևէ նշույլի, «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ» հայտարարության հեղինակ, Երևանում ավելի վաղ «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա» ֆեմինիստական կարգախոսը կամ կոչը դարձյալ հրապարակայնորեն հնչեցրած Լարա Ահարոնյանին ներկայացրեց բառացիորեն հետևյալ բնորոշմամբ` «հայկական ավանդական ընտանիքի մայր»:

Դե մտածեք` այսպիսի «հայկական ավանդական ընտանիքի մայրը» կարո՞ղ է կողմ լինել մեր հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը… Հիշենք նաև, որ նույն կուսակցության վարչության մեկ այլ անդամ` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում տարիներ առաջ կատարել է Աստվածաշնչի հանդեպ անհարգալից, քամահրական հետևյալ գրառումը. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պիռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»: Ի դեպ, ինչպես վերջերս մի հաղորդման ընթացքում ասաց գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը, եվրոպացի Շառլ Պիռոյի հեքիաթներում վերջում հաղթում են ստախոսները, խաբեբաները, խարդախները: Առաջիկայում հավանաբար սա է լինելու մեր մատաղ սերնդի արժեքային համակարգը, եթե նրանք էլ Արսեն Թորոսյանի պես Շառլ Պիռոյի հեքիաթներին ավելի շատ հավատան, քան Աստվածաշնչին:

Ի վերջո հիշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի սպառնաց հայ հոգևորականներից ոմանց ծնկի բերել բառի թե՛ փոխաբերական, թե՛ ուղղակի իմաստով, և մեր հանրակրթական դպրոցներից հիշյալ առարկայի դուրս մղումը, կարծում ենք, պետք է դիտարկել հենց որոշ եկեղեցականներին (իրականում` իշխանությունների հակաքրիստոնեական և հակաազգային ծրագրերի դեմ թեկուզ համեստորեն, կեսբերան հանդես եկող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) փոխաբերական իմաստով ծնկի բերելու սպառնալիքի համատեքստում: Նշենք, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը և դասավանդման հսկողությունն իրականացվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:

Ամեն ինչ պարզ է ջրի վճիտ կաթիլի պես, անհասկանալի է միայն և անընդունելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի լռությունը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մեր հանրակրթական դպրոցներից վտարելու առնչությամբ:

Ճիշտ է, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Քահանա Մելիքյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե որո՞նք են եղել Մայր Աթոռի գործողությունները՝ հանրակրթության չափորոշչի ստացումից հետո, պատասխանել է, որ «Հանրակրթության չափորոշչի նախագծի ստացումից հետո Մայր Աթոռում տեղի են ունեցել փաստաթղթի մի շարք քննարկումներ։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումն արդեն առաքվել է ԿԳՄՍ նախարարություն», բայց դա չափազանց անբավարար է: ԿԳՄՍ նախարարության այդ հակաքրիստոնեական և հակահայկական քայլին Մայր Աթոռի արձագանքը, դիրքորոշման արտահայտումը ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի մակարդակով պետք է լիներ, այլ առնվազն Գերագույն հոգևոր խորհրդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ի՞նչ է, վախենո՞ւմ են նրանք իրենց վճռական բողոքը, դիրքորոշումն արտահայտել, ամենախիստ դատապարտման խոսքն ասել ԿԳՄՍ նախարարության, նախարարի, ներկայիս իշխանությունների հասցեին, բացահայտորեն քննադատել նրանց:

Մեր Եկեղեցու և, ընդհանրապես, Քրիստոնեական Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է, որը Հայր Աստծո ճշմարիտ ուսմունքի քարոզչությունից չհրաժարվեց նույնիսկ մահվան սպառնալիքի, խաչելության առջև կանգնելով, իր հետևորդներին կոչ արեց վերցնել իրենց խաչը և իր հետևից գնալ: Ինչո՞ւ Մայր Աթոռը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չեն վարվում Քրիստոսի պես, Հայաստանի և Սփյուռքի բազմահազար քրիստոնյաներին կոչ չեն անում ոտքի ելնել, ըմբոստանալ ներկայիս իշխանությունների հակաքրիստոնեական և հակահայկական քայլերի դեմ (դրանց թվում նաև Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց սկսելը, նշված կոնվենցիայի վավերացման ճանապարհ հարթելը), թեկուզ դրա գինը որոշ հոգևորականների հետապնդումը, նրանց ձերբակալությունը կամ կալանավորումը լինի:

Քրիստոնյաները պատրաստ են այս հակահայ ու հակաքրիստոնյա իշխանություններին սահմանում իրավիճակի կայունացումից հետո իրենց դիրքերից քշել, վռնդել, բայց դրա համար իրենց հոգևոր առաջնորդների առաջնորդության անհրաժեշտությունն ունեն:

Արթուր Հովհաննիսյան