Դավաճանություն է պատերազմի ժամանակ սեփական ժողովրդին թիկունքից հարվածել և համարել ագրեսոր (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը, որի հետ խոսեցինք հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների հնարավոր դրդապատճառների, Ադրբեջանում ներքաղաքական անհանգիստ վիճակի, և հայոց բանակի՝ ադրբեջանցիներին տված համարժեք հակահարվածի մասին։

Հիշեցնենք, որ գիշերը 03:40-ի սահմանում Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստներ տալով հետ է շպրտվել:

05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Հաղորդման հյուրի հետ զուգահեռներ անցկացրինք այսօրվա ռազմական գործողությունների և Ապրիլյան պատերազմի միջև՝ ներկայացնելով բանակի պատրաստվածությունն այն ժամանակ և այսօր։ Հրանտ Սարկիսովն ասաց, որ այն ժամանակ ևս մենք ունեինք մարտունակ բանակ, որը հաջողություններ գրանցեց և կասեցրեց թշնամու զավթողական ծրագրերը՝ փաստացի հաղթող կողմ լինելով։

Անդրադարձանք նաև սահմանին տիրող վիճակին միջազգային հանրության արձագանքին, ՀԱՊԿ-ի դիրքին, այս օրերին հնչող կեղծ խաղաղասիրական քարոզին ու դրանք տարածողներին, ինչպես նաև համահայկական համախմբման անհրաժեշտությանը։

Մանրամասները՝ տեսանյութում