Ալիևի զառանցանքը կամ պղտոր ջրում ձուկ որսալու սուլթանական արվեստը

Նախօրեին Ալիևը սովորության համաձայն հանդես է եկել կեղծ հայտարարություններով։ Բռնակալը ջանք ու եռանդ չի խնայել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատասխանատվությունը գցելու հայկական զինուժի վրա։

Ալիևյան կեղտոտ ձեռագիրը նույնն էր 2016 -ի Ապրիլյան պատերազմին հաջորդող ընթացքում, նույնն է այսօր։

2016 թ․ ապրիլի 19-ին Մոսկվայում Եվրասիա մայրցամաքի խորհրդարանների ղեկավարների համաժողովին Ադրբեջանի միլիմեջլիսի նախագահ Ասադովը ֆիասկոյի ենթարկվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ագրեսիայի մեղքը հայկական կողմի վրա գցելու փորձը տապալվեց մեր պատվիրակության փաստարկված և փաստաթղթավորված պատասխանի արդյունքում։

Այս պահին հայ խորհրդարանականները պետք է աշխատեն միջազգային վեհաժողովների արտասահմանցի գործընկերներին փաստեր ներկայացնելու ուղղությամբ, որպեսզի ադրբեջանական սուտն ու կեղծիքը հաջողության չհասնի միջազգային որևէ հարթակում։

Հեյդարի որդին՝ չկարողանալով մարսել իր նախորդների և իր պարտությունը Արցախյան երկու պատերազմներում, ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներին անվանում է ռազմական հանցագործներ, քննադատում Սերժ Սարգսյանի իշխանությանը։

Ալիևն այդպես էլ չի մարսել բանակցային սեղանին և ռազմի դաշտում Սերժ Սարգսյանի իշխանությունից ստացած ապտակները։

Իհարկե, սուլթանի համար դժվար է արդարացնել խաղաղության մասին միջազգային հանրությանն ուղղած հայր և որդի Ալիևների աղերսները, որդու աղիողորմ լացուկոծն այն մասին, թե ինչպես են իրեն պարտադրում ճանաչել Արցախի անկախությունը։

Ըստ այդմ՝ սուլթանը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ՝ քիթը խոթելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ քննադատելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը։

Որպես ՀՀ-ում արտախորհրդարանական ամենաազդեցիկ ուժի ներկայացուցիչ և նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ասեմ, որ սուլթանի երազանքը սին է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է վտանգի պահին ապակայունացնել իրավիճակը:

Հայաստանը բոլորիս հայրենիքն է: Մենք մեր հայրենիքում թշնամիներ չունենք։

Թշնամին սահմանի այն կողմում է։ Հայկական ազգ-բանակը հարկ եղած դեպքում շարունակելու է ալիևներին հանգստացնող դեղեր տալ, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և վերջ։ Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան մենք կհրաժարվենք մեր ազգային իղձերից։

#Հայկըհաղթելուէբելին

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ալիեւի զառանցանքը կամ պղտոր ջրում ձուկ որսալու սուլթանական արվեստըՆախօրեին Ալիեւը սովորության համաձայն հանդես է եկել…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Четверг, 16 июля 2020 г.