Կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է տեսանյութ, թե իբր հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել․«Իրավական Ուղի» ՀԿ-ի հայտարարությունը

Հանրության և ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Յութուբ» վիդեո-հարթակում ինչպես իրական, այնպես էլ առերևույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել։

Ազգային անվտանգության ծառայությանը նաև կոչ ենք անում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ընթացակարգերով պարզել այդ տեղեկության սկզբնաղբյուրը, այս պահին նման լուր շրջանառելու դրդապատճառը և արդյունքում քրեական պատասխանատվության կանչել կա՛մ թշնամու հետ համագործակցողներին (եթե կհաստատվի այդ վարկածը), կա՛մ ներքին պառակտում ու թշնամանք հրահրողներին (եթե կհաստատվի այդ տեղեկության կեղծ լինելու վարկածը)։

Մի քանի հղումներ՝ ստորև.

Հրատապ ՝ Նախկինները Գումար են վճարել Ալիևին Հայաստանի վրա հարձակվելու համար. հեղաշրջման լկտի փորձ!!!!https://aybnews.su/?p=160675fff

Опубликовано Ayb News Среда, 15 июля 2020 г.

https://www.facebook.com/groups/860216857466169/permalink/1747013658786480/

#stayHome #Secrettube #withmeՀրատապ ՝ Նախկինները Գումար են վճարել Ալիևին Հայաստանի վրա հարձակվելու համար. հեղաշրջման լկտի փորձ

Опубликовано Kaves Zarish Вторник, 14 июля 2020 г.

ՀՐԱՏԱՊ. Նախկինները Գումար են վճարել Ալիևին Հայաստանի վրա հարձակվելու համար. հեղաշրջման լկտի փորձ. Գրեք ԱՅՈ, եթե ուզում եք մեղավորները պատժվեն

Опубликовано Սփյուռքը քեզ հետ է Նիկոլ Среда, 15 июля 2020 г.