Եթե ոստիկանը ոտքը դնում է չեմպիոն Ռոման Ամոյանի վրա, դա նույնն է, որ ոտքի տակ է գցում հայկական դրոշը (տեսանյութ)

Լուսինե Այրապետյանի հյուրերն են ԲՀԿ ԵՄ խորհրդի նախագահ Սուրեն Ջաբուրյանը և ազատ ոճի ըմբշամարտիկ Միհրան Ջաբուրյանը։

Հյուրերի հետ զրուցել ենք սպորտի բնագավառում տարվող աշխատանքների մասին։ Հյուրերը ցավով նշեցին, որ այսօր հայ մարզիկն այնքան էլ գնահատված չէ և պետության կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում։ Այն մարզիկները, որոնք բազմաթիվ անգամ ադրբեջանցի և թուրք մարզիկներին տապալել են գետնին և  հայկական դրոշը բարձր պահել, այսօր մարզադահլիճի և մարզագույքի խնդիր ունեն։

Հյուրերը նշեցին, որ միայն Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ սպորտի բնագավառը չի կարող բարձր տեմպերով առաջ գնալ, պետք է նաև պետական ֆինանսավորում, որ այսօր հայ մարզիկը կարողանա պատշաճ մակարդակով մարզվել և բարձր պահել հայի անունն ու պատիվը։

Մանրամասները՝ տեսանյութում