Ֆրանսահայ պրոֆեսոր Լորան Փափազյանը երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ ծնկի է եկել ու շոշափել հայրենի հողը

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների երկրորդ խումբը: Այս առողջապահական պայքարին են միացել 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը:

«Առաջին լուսանկարում Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանն է: Երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ նա ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը: Հայտնի բժիշկը ղեկավարում է Ֆրանսիայից Հայաստան ժամանած մասնագետների 2-րդ խումբը: Հաջորդ լուսանկարում արդեն պրոֆեսոր Փափազյանը խմբի մյուս հայազգի բժշկի՝ Հայկ Վարդանյանի հետ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: