ԴԵՊԻ «ՀՊԱՏԱԿ ՀԱՅԱՍՏԱ՞Ն»

Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ժողովրդավարության անվան տակ տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում, վարչապետը, օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։ Այպիսով, եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը օրենք դառնա, նոր Հայաստան կոչվածն իրականում ետ կշպրտվի դեպի խոր միջնադար, իր գավառական միապետով։ Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե այս խմբակցությունները համատեղ չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև, և ոչ մի արդարացում, կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել, ինչպես նաև այս խմբակցությունների անդամ պատգամավորներն այլևս բարոյական իրավունք չեն ունենա խոսել ինչ-ինչ արժեքներից։ ՍԴ չդիմելու դեպքում կարելի է արձանագրել․ «Բարգավաճ Հայաստան» + «Լուսավոր Հայաստան»=»Հպատակ Հայաստան» խմբակցություն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

ԴԵՊԻ «ՀՊԱՏԱԿ ՀԱՅԱՍՏԱ՞Ն»Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ,ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում…

Опубликовано Avetik Ishkhanyan Понедельник, 22 июня 2020 г.