2000 տարեկան հայ թատրոնը (մաս XI)

«Ավագ հինգշաբթի» և «Ավագ ուրբաթ» հարյուրամյակներ ի վեր առանց կանոնակարգված տեքստերի փոփոխության եկեղեցիներում կատարվում է պատարագի դրամայի հատուկ եռերգություն /տրիլոգիա/:

Ներկայացվում է Քրիստոսի մահվան նախօրեն, մահվան չարչարանքները, հուղարկավորումը:

Հավատացյալներին հրավիրելով պատարագի դրամային, պատրաստվում են Քրիստոսի հետ հանդիպման:

Եկեղեցին անդրադառնում է Ավետարանի վերջին «գաղտնի» գիշերվա թեմային, որի ժամանակ Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը:

Այն կատարվում է հինգշաբթի երեկոյան:

Այս ներկայացումները հայերը վերցրել են Սիրիայից, գրված չորրորդ դարում, Եփրեմ Հուրի-Սիրիացու կողմից, այն կոչվել է «Ավագ հինգշաբթի, ծեսը ոտնլվա» անունով:

Տասնմեկերորդ դարում այն թարգմանվել է հայերեն Գրիգոր Մագիստրոս Փահլավունու որդի կաթողիկոս Գրիգոր Վկայասերի կողմից:

Սկզբում այս արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս՝ բակում:

Ժամը տասին ծեսն ավարտելու համար հավաքվել են եկեղեցու բակում:

Հետագայում այն տեղափոխվել է եկեղեցու սրահ:

Եկեղեցականները առաքյալների դերակատարներ էին, իսկ եպիսկոպոսը՝ Քրիստոսի:

Հաճախ դերակատարները փոխվում էին:

Ներկայացումը տևել է մեկ ժամ, որի ընթացքում երգչախումբը հանդիսավոր երգել է եկեղեցական հիմնը և շարականները:

Հետաքրքրականն այն է , որ շարականների արտահայտությունները տեղին են եղել և հաճելի երկրպագուներին՝ «լույսի աղբյուր», «անմար լույս», «մթին լույս տուր»:

Փետրվարի տասներեքի նախօրեին երգվող երգերի բառերն էին՝ «լույսից լույս հորից ես ուղարկված», «մեր արդար արևածագը», «աշխարհին լույս ես բերել»:

Ապացուցելու համար, թե ով ում է լուսավորել, երևում է շարականների տեքստից:

Հոգևորականները խաչերով, բուրվառներով և վառվող մոմերով դուրս են գալիս եկեղեցուց և պտտվում կրակի շուրջը:

Եկեղեցու բակում, հավաքված ներկաները արևապաշտների սերունդներն էին, որ հարյուրավոր տարիներ արդեն փոխել էին իրենց պապերի հավատը քրիստոնեության հետ:

Նորապսակները, ահել ջահել շուրջպար էին բռնում կրակի շուրջ և երգում, իսկ երբ կրակը նստում էր, թռչում էին կրակի վրայով…

Վերադառնանք եկեղեցի, որտեղ շարունակում են քրիստոնեության աստծո փառավորումը:

Եպիսկոպոսը՝ Քրիստոսի դերում մոտենալով Սիմոն-Պետրոսին՝ հանդիպում է դիմադրության:

Աշակերտը չի համաձայնում, որ ուսուցիչը լվա իր ոտքերը:

Նրանց երկխոսությունը արտաբերվում է նույնությամբ, ինչ որ Ավետարանում է գրված:

Ներկայացման երկու մասն էլ կատարվում է Նույն օրը, այն ավարտվում է կեսգիշերին:

Երրորդ՝ հուղարկավորության մասը կատարվում է հաջորդ օրը «Ավագ ուրբաթի» երեկոյան:

Եկեղեցին դարձյալ մթի մեջ է, խորանը դարձյալ փակվում է սև վարագույրով:

Ճանաչված հայ կղերական Ներսես Շնորհալին շարունակում է դժգոհել այն բանի համար, որ իր հոտի մարդիկ «անամոթ երգերի և կատակերգության մեջ ավելի հաճույք են զգում, քան աղոթքներում»:

Սիրանույշ Եղիազարյան