Մինչ իշխանությունը քարուքանդ է անում Հայաստանը, Սերժ Սարգսյանը փրկում է մեր դեմքը արտաքին աշխարհում
Նախագահ Սարգսյանը այսօր հանդես է եկել ելույթով ԵԺԿ տեսակոնֆերանսին և անդրադարձել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության մի շարք հարցերի:
Սերժ Սարգսյանը ճիշտ և իրական բնորոշում է տվել իր ելույթում պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ գործունեությանը:
Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների մասին:
Նախագահը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին,ինչը առաջին հերթին օրվա իշխանության խնդիրն է,սակայն բոլորս էլ տեսնում ենք,թե Արցախի խնդրի գերկարևոր հարցերի փոխարեն Նիկոլ Փաշինյանը ինչով է զբաղված:
Սերժ Սարգսյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ, քանի որ Արցախի հերոսը մտածում է Արցախի անվտանգության, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելու կամ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ գտնելու մասին:
Սերժ Սարգսյանն այսօր խոսել է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի մասին:
Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքի մասին`նշելով, որ Հայաստանի կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:
Ի վերջո գոնե հիմա մարդիկ պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանը, չլինելով երկրի ղեկավար, տեղեկատվական ու քարոզչական հարվածների ենթարկվելով, նույնիսկ քաղաքական հետապնդումների կենտրոնում հայտնվելով, աշխատում է նույն եռանդով հանուն պետության, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության և խաղաղ ապագայի:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից
Մինչ իշխանությունը քարուքանդ է անում Հայաստանը Սերժ Սարգսյանը փրկում է մեր դեմքը արտաքին աշխարհումՆախագահ Սարգսյանը…
Опубликовано Վահան Բաբայան Среда, 17 июня 2020 г.