ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն ամենացածրն է եղել՝ սկսած մայիսից

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8246 դեպք է արձանագրվել։ Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա 24 ժամում նոր դեպքերի ամենափոքր թիվն է՝ մայիսից 1-ից սկսած, երբ արձանագրվել էր 7 933 դեպք, իսկ հաջորդը օրը այդ թիվը հասել էր 9 600-ի։

Հունիսի 2-ից հիվանդների թվի ավելացումը եղել է կայուն և տատանվել է 8400-9000-ի սահմաններում։ Նոր հիվանդների 34 տոկոսի մոտ հիվանդության կլինիկական ախտանիշներ չկան։

Մինչև օրս Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 537.210-ի։ Նախորդ օրը մահացել է 143 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը 7091 է Առողջացել է ևս 4489 մարդ։ Ընդհանուր առողջացածների թիվը 284 539 է, ակտիվ դեպքերի թիվը 245 580 է։

Ռուսաստանը հիվանդների թվով շարունակում է զբաղեցնել աշխարհում երրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում է գտնվում ԱՄՆ-նը, որտեղ, ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, հիվանդացել է 2 162 228 մարդ, 117 858-ը մահացել է։

Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 867 882 դեպք, որոնցից 43 389-ը՝ մահվան ելքով։

Ռուսաստանին հաջորդում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ով հիվանդացել է 333 255 մարդ, որոնցից 9524-ը մահացել է։