ԱՀԱԶԱՆԳ ԿՈՉ` ԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

Հարգարժան բժիշկներ, համաճարակաբաններ, բժշկական ոլորտի ցանկացած աշխատողներ , այսօր ազգաբնակչությունը մնացել է միայնակ համաճարակի դեմ պայքարում։

Այսօրվա տվյալներով արդեն հիվանդացել է 517 մարդ, ունենք 10․009 հայտնաբերված վարակակիր։ Մեկ օրում մահացել է 19 մարդ, ընդհանուր թվով ունենք 158 մահվան դեպք և 56 այլ հիվանդություններից մահվան դեպքեր։ Եթե ԱՆ նախարարը լիներ իր տեղում և ճիշտ կազմակերպեր համաճարակի կանխարգելման գործընթացը, ապա այսօր չէր արձանագրի իր կանխատեսած թիվը՝ 10․000 վարակակիր։ Բնականոն գործընթացի կազմակերպման դեպքում այսօր պետք է արձանագրեինք վարակակիրների աճի անկում, իսկ մեզ մոտ վարակվածների թվի աճ է նորից գրանցվում։ Այսօր հիվանդացել է 517 մարդ, իսկ բուժվել ընդամենը 25:

Հարգելի կոլեգաներ,

կոչ եմ անում ձեզ համախմբվել մեր աշխատանքային խմբի շուրջ։ Մենք ստեղծել ենք համազգային հակահամաճարակային խորհուրդ, որպեսզի կարողանանք այս դժվարին պայմաններում օգնել մեր ազգաբնակչությանը։ Այսօր ժողովուրդը մնացել է միայնակ համաճարակի դեմ։ Պետք է ժամ առաջ փրկել մեր հայրենիքը, մեր հայրենակցի ։

Առողջապահությունը նաև ազգային անվտանգության խնդիր է և խաղաղ պայմաններում անտեղի զոհեր տալն ամոթաբեր է, որովհետև պատերազմ են գնում հաղթելու և փառքով տուն դառնալու, իսկ մենք անմեղ զոհեր ենք տալիս մեր տան մեջ միայն ապաշնորհ կառավարման հետևանքով։

Թորոսյան, վարակակիրների թվի աճ մի պլանավորի, հեռացիր։

Նունե Ներսիսյան ֆեյսբուքյան էջից

ԱՀԱԶԱՆԳ ԿՈՉ ԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Հարգարժան բժիշկներ, համաճարակաբաններ, բժշկական ոլորտի ցանկացած…

Опубликовано Nune Nersisyan Вторник, 2 июня 2020 г.