Օրինագիծը փաստացի վերափոխում է ոստիկանությունը, սակայն՝ дьявол кроется в деталях. Արման Աբովյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը անդրադառնալով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փոփոխությունների նախագծերին՝ նշեց, որ ըստ փոխնախարարի՝  օրինագիծը ուժի մեջ է մտնում ընդունվելուց անմիջապես հետո, և սա որոշակի հարցեր է առաջացնում: «Օրինագիծը, փաստացի, իսպառ վերափոխում է ոստիկանությունը: Սակայն ռուսերեն մի արտահայտություն կա՝  «дьявол кроется в деталях» և պարզապես չունենալով ժամանակ հասկանալ այդ մանրակրկիտ դետալները, առաջացնում են որոշակի հարցեր»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում