Հունաստանը սկսել է ազատվել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքից

Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարությունը նախաձեռնել է «Հունաստանն առանց մեկանգամյա օգտագործման պլաստիկի» արշավը, այն մեկնարկել է նախարար Կոստիս Հադզիդակիսի կողմից, որը ոչ առևտրային կազմակերպությունների կամավորների հետ միասին շաբաթ օրը առավոտյան ժամանել է արևելյան Ատտիկա նահանգի Սխինիա լողափ:

«Մենք առաջ ենք տանում նախագծեր՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի մերժման վերաբերյալ»,- ասել է նախարարը:

«Մենք իրականացնում ենք Համայնքների համապատասխան հրահանգը՝ մեկանգամյա օգտագործման պլաստմասայի հեռացման ուղղությամբ, ոչ միայն այն պատճառով, որ ԵՄ հրահանգները դա պահանջում են, այլև այն պատճառով, որ մենք խորապես հավատում ենք այս քաղաքականությանը: Դա կանաչ քաղաքականություն է և նպատակ ունի պաշտպանել շրջակա միջավայրը»,- ասել է Հադզիդակիսը:

Հայտարարելով արշավի սկիզբը, Հադզիդակիսը մեջբերել է թվեր, որոնք ցույց են տալիս պլաստիկի հետ կապված խնդրի ծավալը:

Եվրոպայում տարեկան ավելի քան 26 միլիոն տոննա պլաստիկ թափոն է հավաքվում, որից մեկ երրորդը վերամշակվում է: Ըստ ԵՄ-ի՝ ծովային աղբի 85% -ը պլաստիկ է: Ծովային աղբի հիսուն տոկոսը մեկանգամյա օգտագործման պլաստիկ է, ևս 27 տոկոսը`ձկնորսական պարագաններ:

Հունաստանում ամեն օր օգտագործում են մոտ մեկ միլիոն պլաստիկե բաժակներ, օրինակ՝ սուրճի համար կամ տարեկան 350 միլիոն պլաստիկե բաժակ: