Էս պահին հարազատիս հուղարկավորությունն է, որին չեմ կարող մասնակցել համավարակի պատճառով․ փոխնախարար (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկումների թեմայից շեղվելով՝ ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը տեղեկացրեց, որ այդ պահին տեղի է ունենում իր հարազատի հուղարկավորությունը, որին չի կարող մասնակցել համավարակի պատճառով։ Նա այս մասին խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարը հիմնավորելու համար։

Շուշանյանը բոլորին կոչ արեց հետևել կանոններին, քանի որ եթե իրենց կորոնավիրուսը չի սպառնում, ապա իրենց միջոցով շարունակվող շղթան կարող է տանել մարդկանց, որոնց այն սպառնում է։ Նա բոլորին կոչ արեց հերոս դառնալ՝ հոգալով այն մարդկանց համար, որոնց չեն էլ ճանաչում։

Մանրամասները՝ տեսանյութում