Եթե անձը ենթարկվել է 100-250 հազար դրամի չափով տուգանքի, ապա կվերանայվեն այդ վարչական ակտերը (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին` եզրափակիչ ելույթում նշեց. «Եվս մեկ անգամ պարզաբանեմ, որ 10 000 դրամը սահմանվում է ազատ տեղաշարժվելու պահանջը խախտելու համար, այժմ գործում է մեկ պահանջ, այդպիսի պահանջ է բաց տարածքներում դիմակի առկայությունը, որը չի նշանակում, որ անձը պարտավոր է կրել դիմակը, պարզապես բավարար է, որ անձը իր մոտ ունենա: Եթե նախկինում անձը ենթարկվել է 100-250 հազար դրամի չափով տուգանքի, ապա եռամսյա ժամկետում կվերանայվեն այդ վարչական ակտերը և կսահմանվի 10 000 դրամ, իսկ այն անձինք, ովքեր արդեն իսկ վճարել են սահմանված տուգանքը, ապա այդ անձանց կվերադարձվի 10 000-ից ավելի վճարված գումարը»:

Մանրամասները՝ տեսանյութում