ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բաց տարածքներում դիմակներ չունենալու դեպքում 10 000 դրամ տուգանելու մասին նախագիծը

Օրենսդիրն այսօր քննարկում էր բաց տարածքներում դիմակներ ունենալու պահանջին չենթարկվելու դեպքում պատժաչափը 10 000 դրամ սահմանելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովը 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

Հիշեցնենք նաև, որ գործող օրենսգրքով ազատ տեղաշարժման սահմանափակումների խախտման համար սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխանատվություն: