Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների. խոսնակ

Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը.

«Տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն

Արցախի հանրային

Հայաստանի հանրային

Արմենիա

Շանթ

Երկիր մեդիա

ԱՐ

հեռուստաընկերությունները:

Ապահովվելու է նաև լուսանկարների առցանց տրամադրումը:

Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»,- գրել է խոսնակը: