Կորոնավիրուսից մահացած 65 տարեկան տղամարդը չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն. ԱՆ

Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 բուժայցելու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34 766 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ հիվանդը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժայցելուների թեստավորմամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի առկայությունը նրանց օրգանիզմում, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • մնացեք տանը,
  • սահմանափակեք շփումները,
  • հետևեք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացեք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացեք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
  • խուճապի մի մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
  • Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով