«Տավուշ տեքստիլ» ընկերությունը սկսել է պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը սկսել է պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Օրական արտադրական ծավալները կհասնեն 300 հազարի։ Տավուշ տեքստիլի և պարոն Սուրեն Երիցյանի ողջ գործունեությունը Տավուշում ժողովրդին ու պետությանն ապավեն լինելու գերազանց օրինակ է։ Շնորհակալ եմ և ուրախ, որ դեռ երկար համատեղ ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է Չոբանյանը։