Մի աղմկեք, երբեմն լռությունն ավելի շահեկան է

Փաշինյանական քարոզչամեքենան շաբաթ-կիրակի որոշել է, թե ինչպես հակադարձի դեսպան Մինասյանի փաստարկներին:

Ռեժիմը «դմփ-դմփ-հու»-ի ժանրին հավատարիմ, միաբերան պնդում է, թե իրենց սրտի վարչապետն անհնար է գործարք առաջարկեր: Այստեղ են ասել՝ իյա իրո՞ք…

Նախ, դեռ ամիսներ առաջ գեներալ Վանեցյանը հայտարարեց Փաշինյանի հանձնարարությամբ դեսպան Մինասյանի հետ հանդիպելու փաստի մասին: Փաշինյանն, ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է, այս անգամ լռեց:

Հարգելիներս, բա հարցնեիք ձեր «վոժդին», թե այդ ի՞նչ նպատակով էր միջնորդավորված հանդիպումը՝ այսօր արդեն իր կողմից քարկոծվող դեսպանի հետ:

Եվ երկրորդ. կարիք կա՞ հիշեցնելու ձեր ռեժիմի ապօրինությունները: Սիրով կօգնեմ Ձեզ այդ հարցում. ԱԺ պաշարում, դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում, Արցախի հերոսների ապօրինի կալանավորում ու սարքած գործեր … վկան՝ հայտնի ձայնագրությունները, և այդպես շարունակ:

Մի աղմկեք, երբեմն լռությունն ավելի շահեկան է: Իսկ եթե ասելիք կա, ձեր սրտի վարչապետին հորդորեք, թող ինքը պատասխանի, Լավրովին էլ չմոռանա արձագանքել:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանական քարոզչամեքենան շաբաթ-կիրակի որոշել է, թե ինչպես հակադարձի դեսպան Մինասյանի փաստարկներին:…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 3 мая 2020 г.