Փորձագետը ներկայացրել է, թե որ երկրներն առաջինը կբացվեն զբոսաշրջիկների համար

«Պետք չէ սպասել տուրիստական ուղղությունների զանգվածային բացմանը մինչև ամառվա կեսը. դա տեղի կունենա աստիճանաբար՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունից»: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնել է քաղաքագետ Դմիտրի Աբզալովը:

«Բնականաբար, այն երկրները, որոնք ամենից շատ են կախման մեջ ամառային լողափնյա զբոսաշրջությունից` Հունաստանը, Իտալիան, Թուրքիան, կփորձեն դա անել հնարավորինս վաղ: Բայց ներգնա զբոսաշրջությունը երկկողմանի խաղ է. նույնիսկ եթե դուք բացեք սահմանները, իսկ ձեր հավանական հաճախորդները` ոչ, ապա զբոսաշրջիկների հոսքը ձեր երկրներ կլինի զրոյական: Հետևաբար, մասնակի բացել հնարավոր է, բայց քիչ թե շատ կայուն տուրիստական հոսք կձևավորվի ամռան վերջից ոչ շուտ, և դա կլինի շատ ավելի քիչ, քան սովորաբար»,- ասել է փորձագետը:

Ընդհանրապես, Հին աշխարհում ներգնա տուրիզմի հետ կապված իրավիճակը կորոշի Եվրոպան. հենց այնտեղ են ապրում տուրիստական ծառայությունների հիմնական սպառողները: Այն կբացվի համաճարակի տարածումը բոլոր երկրներում հանգիստ փուլ թևակոխելուց հետո միայն: Գործընթացը կարագացնի պատվաստանյութի ստեղծումը, որը հնարավորություն կտա ճանապարհորդությունները դարձնել անվտանգ:

Աբզալովի խոսքով՝ Եվրոպայում ամառային զբոսաշրջային սեզոնը արդեն իսկ կորսված է. հիմնական ամրագրումները տեղի էին ունենում գարնանը, բայց հիմա դրանք չկան: