«Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է». «Իզմիրլյան» ԲԿ տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիագնոստիկ վիրահատությունից հետո կորոշվի հիմնական վիրահատության ծավալը:  168.am-ի տեղեկացմամբ,  ասել է  բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Այս պահին առողջական վիճակը կայուն է, բավականաչափ լավ դինամիկա կա իր առողջության մեջ՝ տեղափոխվելուց հետո: Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է, որպեսզի այն բոլոր խնդիրները, որոնք կան, լիովին հաղթահարենք»,- հավելեց Ա. Չարչյանը:

Ըստ բ/կ տնօրենի՝ առողջական խնդիրների առաջացման հարցում նշանակություն ունի նաև Երկրորդ նախագահի տարիքային շեմը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, 4-րդ օրն է՝ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: