Մենք չենք զրկվել աշխատանքից, դրա համար Ձեր ձայնը տաք տեղից է գալիս. Անի Սամսոնյանը՝ Հովհաննես Իգիթյանին (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներն են:

«Կա՛մ ՀՀ կառավարությունում լավ չեն պատկերացնում տնտեսական գործունեությունների ամբողջական շղթան, կա՛մ լավ չեն աշխատում: Երկու դեպքում էլ իրականում վիճակը շատ վատ է: Այստեղ հարց է բարձրացվում.  մի՛ ասեք, որ ժողովուրդը սոված  է։ Պարոն Իգիթյան, Դուք ում հետ եք շփվում՝ գործարարների,  քաղաքական գործիչների: Այսպիսին է իրավիճակը, այո, ինչպես բոլոր պատերազմների ժամանակ, աղետների, համաճարակների ժամանակ, և մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից՝ արտակարդ դրության ուղղակի և անուղղակի ազդեցության պատճառով: Մենք չենք զրկվել աշխատանքից, դրա համար Ձեր ձայնը տաք տեղից է գալիս»,- այսօր այս մասին ԱԺ ամբիոնից նշեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում