Արցախի ՍԱՊԾ խմբերը շրջայց են կատարել Հադրութի պարենային խանութներում

ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում շրջայցով եղել են ԱՀ Հադրութ քաղաքի սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում:

Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: