Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ հայկական գյուղմթերքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին

Վերջին շրջանում հայկական գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջներին, թեև Ռուսաստանը դրա իրացման հիմնական շուկան է, հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։

Գերատեսչությունում նշել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության հարցերը փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։

«Կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իր վրա դրված լիազորությունները», — նշել են Ռոսսելխոզնադզորում։

Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մրգի և բանջարեղենի ներմուծման նկատմամբ, իսկ մայիսի 22-ից սահմանափակումներ են գործում նաև ծաղիկների ներմուծման համար։