2000 տարեկան հայ թատրոնը (մաս II)

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանում ֆեոդալիզմի զարգացումը բերեց նոր կրոնի գաղափարախոսության հաստատման։
Քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան երկրորդ դարից, տարածվեց մինչև չորրորդ դար և չորրորդ դարի սկզբում՝ 301թ. դարձավ պետական կրոն։
Հոգևոր վերնախավն ավելի ակտիվ սկսեց պայքարել հեթանոսական բարքերի դեմ, քարոզելով հրաժարվել աշխարհիկ հաճույքներից։ Քրիստոնեական եկեղեցու խանդոտ հետևորդները սկսեցին պայքարել թատրոնի դեմ։
Նրա գոյությանը լուրջ վտանգ էր սպառնում։
Հզորագույն եկեղեցին բացահայտ պատերազմ էր հայտարարել, բայց հայ թատրոնը դիմակայեց և պահպանեց իր գոյությունը։
Ժամանակի քաղաքական վիճակը ենթադրում էր, որ Հայաստանում չէր կարող գոյություն ունենալ թատրոն։
Ըստ պատմիչների՝ «Հովհաննու Մանդակունիոյ հայոց հայրապետի ճառքը» հուշում է, որ նա հանդես է եկել վերնախավի հաճույքների դեմ, և պարզ է, որ թատրոն գոյություն ունենալ չէր կարող։
Սակայն իրականում Մանդակունին մեզ այլ պատկեր է բացահայտում։
Շատ ճառեր անգնահատելի փաստաթուղթ են թատրոնի պատմության ուսումնասիրման համար։
Նրա կարևոր՝ «Վասն անօրէն թատերաց դիվականաց» ճառն ապացուցում է, թե ինչպիսին է հայկական թատրոնը, որտեղ արտահայտվում է դասակարգային պայքարը։
Բացի դրանից, կան այլ վկայություններ, որոնք արտացոլում են այդ դարաշրջանի թատրոնի գոյությունը՝ Եղիշեի, Խորենացու,Դավիթ Քերականի, Ստեփանոս Սյունեցու, Թովմա և Անանիա Արծրունու աշխատությունները։
Միայն այս պատմագրական հուշարձանները բավական են՝ ապացուցելու համար միջնադարյան Հայաստանում զարգացած թատերարվեստի գոյությունը։
Բարեբախտաբար մենք ունենք նաև անհերքելի փաստ՝ թատերական դիմակների առկայությունը Աղթամար տաճարի որմնանկարներում։
Այդ դիմակները ձեռք են բերում ավելի կարևոր նշանակություն, քանի որ նրանք համադրվում են Արծրունու պատմության այն վկայությանը, որ Աղթամարի դղյակի սրահներից մեկը պատված է որմնանկարներով, որոնք պատկերում են խաղաղ դերասաններ և գլադիատորների մենամարտը։
Տաճարը կառուցվել է Գագիկ թագավորի օրոք, Վանա լճի Աղթամար կղզու վրա 915-921 թթ.:
Համաշխարհային մշակութային ժառանգության այս եզակի տաճարը ծնունդ է առել երկու դարաշրջանների սահմանին։
Նրանով ավարտվում է վաղ ֆեոդալիզմի արվեստի դարաշրջանը, միաժամանակ հիմք դնելով հասուն ֆեոդալիզմի արվեստի դարաշրջանին։
Տաճարի որմնանկարները փաստում են, որ հայ թատրոնը 2000 տարեկան է և անհերքելի իրեղեն ապացույց են սովորական դատարանին։

Շարունակելի

Պատրաստեց Սիրանույշ Եղիազարյանը