Հանրապետության օրվա առթիվ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել մի խումբ սպաների

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության օրվա առթիվ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել զինված ուժերի մի խումբ սպաների։

Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել մասնավորապես՝

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին,

3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին,

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին,

ինչպես նաև  բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին։

ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։