Գեղամ Մանուկյանն այցելել է Բագրատ սրբազանին
Հայաստանի Հանրապետության կերտիչ Արամ Մանուկյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո քայլերս ինքնաբերաբար ուղղվեցին ԱԱԾ մեկուսարան։ Այստեղ տասնամյակներ առաջ հայրենասերները նստում էին Մայիս 28 տոնելու համար․ գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյան։
«Հիմա այլ քաղբանտարկյալներ են… չէի կարող այս օրով Բագրատ սրբազանի կողքը չլինել։ Հանրապետության օրվա խորհուրդը մեկնաբանող իր ուղերձն արդեն հրապարակվել է։
Երկար զրույց, հիշեցինք երկու տարի առաջ բազում հայրենասերների հետ գիշերը Սարդարապատում անցկացնելով, ինչպես կասեցրեցինք Նիկոլի հուշահամալիր գալու ու այն պղծելու փորձը։
Բոլորիդ բարեւում ու օրհնում էր…»,- գրել է նա։

