Բժիշկը պատմել է Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված պարադոքսալ իրավիճակի մասին. «ՌԻԱ Նովոստի»

Մոսկվայում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել՝ կապված ինքնամեկուսացման ինդեքսի փոփոխության և կորոնավիրուսի տարածման հետ, ասել է Ռուսաստանի բժշկական հանրության նախագահ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Եվգենի Աչկասովը:

Նրա խոսքով, ի սկզբանե ռուսները, լինելով ինքնամեկուսացման մեջ, խստորեն հետևում էին ցուցումներին:

«Երբ դեռ նոր սկսվում էր, մեր քաղաքացիները ցույց տվեցին համերաշխություն կարգապահության առումով, իսկ ինքնամեկուսացման ինդեքսը Մոսկվայում կազմել է 4,0 և 4,2-4,3: Դա ակնհայտորեն նվազել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում», – շեշտել է Աչկասովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հեռուստաշոուի ժամանակ:

Բժիշկն ավելացրել է, որ ինքնամեկուսացման ինդեքսի անկումը հակադարձ համեմատական է կորոնավիրուսով վարակվածների և վարակվածության զոհերի թվի աճին:

«Սա, ընդհանրապես պարադոքսալ իրավիճակ է», – շեշտել է նա:

Աչկասովը հիշեցրել է, որ մի շարք գիտական հրապարակումների համաձայն, COVID-19-ի նույնիսկ մեղմ ձևերը կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, մասնավորապես՝ թոքային ֆիբրոզի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է COVID-19-ի համաճարակի բռնկման մասին: Ըստ Ջոնս Հոփկինս համալսարանի տվյալների ՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն արդեն գերազանցել է 1,9 միլիոնը, 118 459 մարդ արդեն մահացել է: Ապաքինվածների  թիվը մոտենում է 445 հազարի: