Եթե գրել են՝ այսինչին պետք է պատժել, ես լայքում եմ. բավարա՞ր է՝ ինձ պատասխանատվության ենթարկելուն (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին առաջարկվող փոփոխություններին՝ նշեց, «Նախագիծը իրավական որոշակիության տեսանկյունից մտորումների տեղիք է տալիս: Նախ ի՞նչ է նշանակում հրապարակային, բնական է՝ կոչը հրապարակային է լինում: Եթե ես մեր տանը մի սենյակում ինքնամեկուսացվեմ և սկսեմ սրան-նրան հայհոյել սա կոչ չէ: Բայց հրապարակայինը ո՞րն է, երկու հոգու ներկայությա՞մբ, չո՞րս հոգու: Պարզ է, եթե հանրության առաջ ես անում, ուրեմն հրապարակային է»: Գևորգ Պետրոսյանը հավելեց. «Իրավական որոշակիության տեսանկյունից խոցելի են նաև արդարացում կոչվածի օբյեկտիվ կողմը: Եթե մեկը գրել է՝ այսինչին պետք է ապտակել  կամ պատժել, ես էլ լայքում եմ Facebook-ում, սա բավարա՞ր է, որ ինձ տանեն քրեական պատասխանատվության ենթարկեն:

Մանրամասները՝ տեսանյութում