Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը․ մարզպետ

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիք 1։ Ցավոք մենք այլևս միակը չենք…»,-գրել է մարզպետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 977 դեպք։

Կորոնավիրուսից բուժվածների թիվը 173 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 24 մարդ, փաստացի բուժվողներինը՝ 780, բացասական թեստերը՝ 8464 մահվան ելքերը՝ 13: