Անգամ արտակարգ դրության պայմաններում շարունակում են կենտրոնացած մնալ պոպուլիստական, դատարկախոս հայտարարությունների վրա

Աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համաշխարհային բարդ, սրվող զարգացումների և համաշխարհային պանդեմիայի իրավիճակում բոլոր պետությունները արտաքին և ներքին քաղաքական նոր նշաձողեր են սահմանում: Հիմնականում վիրուսի դեմ պայքարին զուգահեռ, ընթանում է նաև քաղաքական իրավիճակից բխող նոր առաջնահերթությունների սահմանում, պետական ինստիտուտների և տնտեսական ողնաշարի ամրացում: Այլ կերպ ասած՝ բոլորն ամրացնում են իրենց պետական իմունիտետը, որպեսզի ոչ միայն դիմակայեն վիրուսա-ռազմա-քաղաքական իրավիճակին, այլև դուրս գան այդ իրավիճակից շահած, հօգուտ պետության և ժողովրդի: Առավել շատ անելիքներ, ջանքեր, քաղաքական կամք է պահանջվում այն երկրներում, որոնք ունեն ոչ բարի դրացիական-հարևան պետություններ, սահմանների կիսաշրջափակված ռեժիմ, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ ռազմական սադրանքների դիմող հակառակորդ:

Հիմա, ինչպիսին պետք է լինի մեր՝ որպես պետություն, վերոնշյալ մարտահրավերները հաղթահարելու ուղիները, քաղաքականությունը և մեթոդները այն դեպքում, երբ իշխանությունը բացառապես զբաղված է իր ներքին քաղաքական նպատակները կյանքի կոչելով:

Այլ կերպ ասած՝ երկու տարի շարունակ ոչ պրոֆեսիոնալ, ակնհայտ ապազգային քաղաքականությամբ երկիրը պահում են անկայուն իրավիճակում, կազմաքանդում են պետական ինստիտուտները, հոգեբանական և քարոզչական, քաղաքական պայքար են տանում ռազմաքաղաքական էլիտայի դեմ, ազգային գաղափարախոսության դեմ առհասարակ՝ մանիպուլիացնելով տարբեր սոցիալական հարցեր, դրանք օգտագործում են հասարակությանը իրար դեմ լարելու համար: Մի խոսքով՝ քաոսային իրավիճակ են ստեղծում գրեթե բոլոր ոլորտներում:

Փորձում են արժեզրկել ազգային, հերոս, հայրենիք գաղափարները:

Անգամ արտակարգ դրության պայմաններում, շարունակում են կենտրոնացած մնալ պոպուլիստական, դատարկախոս հայտարարությունների վրա:

Այս ամենն ամենևին էլ մեր պետության և ժողովրդի շահերին չի ծառայում: Ստեղծված իրավիճակից քիչ վնասներով դուրս գալու համար մեզ ամուր ողնաշարով, ազգային իշխանություն է պետք:

Մեր պետությունն և հասարակությունը դեռ շատ անելիքներ ունի:

Արագ որոշումների և քաղաքական կամքի դրսևորման ժամանակն է՝ հանուն Ազգի և Պետականության:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համաշխարհային բարդ, սրվող զարգացումների և համաշխարհային պանդեմիայի իրավիճակում բոլոր…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Пятница, 10 апреля 2020 г.