Տիգրան Ավինյանը դիմել է նախագահին՝ 1698 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու առաջարկությամբ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ 1698 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել Տիգրան Ավինյանը:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի: Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը»,-գրել է Տիգրան Ավինյանը: