Ապրիլի 5. համազգային թեստի օր

Արդյո՞ք մենք պետություն ունենալու ունակ ժողովուրդ ենք, թե լայվի ազդեցության տակ պետական ինքնասպանության գնացող

Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են՝ Հայաստանում երկրի ղեկավարն ինքն է կոչ անում հանրահավաքի։ Ամբողջ աշխարհում կառավարությունները պատրաստվում են համաճարակի ծավալուն բռնկումներին՝ Հայաստանում իշխանությունները, բառիս բուն իմաստով, ոչինչ չեն անում՝ ապավինելով «թու-թու-թու»-ին։

Ամբողջ աշխարհում կառավարությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում տնտեսական փլուզումների դեմն առնելու համար՝ Հայաստանում վարչապետը արձակուրդ է գնում, նախարարներին հետևը գցած միտինգներ անում։

Ամբողջ աշխարհում իշխանությունները փորձում են առողջապահական և տնտեսական աղետի շեմին համախմբել հասարակությունները, Հայաստանում վարչապետի գլխավորությամբ իշխանությունը միտումնավոր պառակտում է, թշնամանքի նոր ալիք տարածում։

Ամբողջ աշխարհում իշխանությունները չեղարկում են մարդկանց հոծ խմբեր նախատեսող միջոցառումները՝ ընդհուպ մինչև հարսանիքները: Դատարկ են մարզադաշտերի տրիբունաներ, համերգասրահներ, սրճարանները և այլն: Հայաստանում իշխանությունն ինքն է կոչ անում ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամասեր…. և վարակվել ու վարակել։

Ինչպես են քանդվում պետությունները։ Տարբեր մեխանիզմներով, բայց հիմքում սովորաբար սեփական անխելքությունն է։ Հասարակության և վերնախավերի թերզարգացվածության համապատկերին իշխանության եկած պատահական անձինք և պատահական շրջանակաները կարող են մեծ ավերածությունների պատճառ անձինք դառնալ։ Ամենայն հավանականությամբ, ապրիլի 5-ի հանրաքվեն մեր ազգային թեստի օրն է։ Արդյո՞ք մենք պետություն ունենալու ունակ ժողովուրդ ենք, թե լայվի ազդեցության տակ պետական ինքնասպանության գնացող։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»