Գրանտածին հայկական ՀԿ-ներին Արցախ ուղարկելու փոխարեն, մեծացրեք այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակներից դիտորդական առաքելությունները Արցախի առաջիկա ընտրություններում

Նորից ստիպված եմ խոսել ճշմարտության մասին։ Որովհետև սխալ տեղեկատվությունը նախատեսված է նրանց համար, ովքեր տեղյակ չեն քաղաքականությունից։

Ովքեր սիրում են ճշմարտությունը, պետք է իմանան, որ Արցախը վաղուց է հայտնվել միջազգային ժողովրդավարական չափումներում և գրեթե միշտ էլ եղել է Freedom House -ի չափանիշներով՝ մասսամբ ազատ երկրների շարքում։ Օր՝ 2015 թ., 2016 թ., 2017 թ. զեկույցների մասին նյութերը դեռևս համացանցում են։

Գրանտածին հայկական ՀԿ-ներին Արցախ ուղարկելու փոխարեն, մեծացրեք այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակներից դիտորդական առաքելությունները Արցախի առաջիկա ընտրություններում։

Դա է իրական ցուցանիշներից մեկը, եթե ժողովրդավարական քարտեզի վրա Արցախի տեղը փորձում եք ամրապնդել։ Այլապես ուրիշի կարած վերմակն անընդհատ դեպի ձեզ ձգելով ո՞ւր եք հասնելու։

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Նորից ստիպված եմ խոսել ճշմարտության մասին։ Որովհետև սխալ տեղեկատվությունը նախատեսված է նրանց համար, ովքեր տեղյակ չեն…

Опубликовано Արտակ Զաքարյան Artak Zakaryan Пятница, 6 марта 2020 г.