Մարդկանց վարդի պես պահելու Վարդան Ղուկասյանի «դեղատոմսը» (տեսանյութ)

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անգամ Հիսուսն է սխալվել իր կադրերին ընտրելիս՝ նշեց, որ եկեղեցին, մեր հոգևորականները, խորհուրդ տալու առումով պետք է բացատրական աշխատանքներ տանեն, և ոչ ոք չպետք է Տիրոջ հետ համեմատականներ անի։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին պատգամավորն ասաց, որ եթե փողոցում պտտվեք, փողոցը ձեզ կասի, ով է այսօրվա իսկական կոռուպցիոները, որ երկիրը այս վիճակին է հասցրել։ Վարդան Ղուկասյանը հավելեց․ «Նայեք, թե ամբողջ ընդերքը ում ձեռքին է, կարևորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող, շահույթ հետապնդող կառույցները, կառույցների տերերը ովքեր են։ Թող դրանք վերցնեն և դարձնեն պետական սեփականություն, երկրի բյուջեն երեք-չորս անգամ ավելացնեն և մարդկանց վարդի պես պահեն»։

Մանրամասները՝ տեսանյութում