ՊԲ հետախուզական ստորաբաժանումում անց են կացվել հոգեբանական պատրաստության պարապմունքներ

ՊԲ «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում մարտի 6-ին անց են կացվել հոգեբանական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են հետախուզական ստորաբաժանումներից մեկը, վերջերս համալրած նորակոչիկներն ու պահեստազորայինները: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պարապմունքի մասնակիցների առջև խնդիր էր դրվել կահավորել խրամատներն ու կրակային դիրքերը, կրակ վարել ճեղքում իրականացրած պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, իսկ ապա նաև, պատսպարվելով խրամատում, հակատանկային նռնակներով շարքից հանել հետևակի մարտական մեքենան: Թե՛ պահեստազորայինները և թե՛ նորակոչիկները առաջադրանքը կատարել են լավ և գերազանց գնահատականներով՝ արժանանալով հրամանատարության խրախուսանքին:

Հավելենք նաև, որ ՊԲ այլ զորամասերում ևս տարբեր մասնագիտությունների գծով անց են կացվում նման ուսումնավարժական հավաք-պարապմունքներ: