Սենտինել կղզի․ Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկը Սենտինել կղզին է, որի վերաբերյալ է «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի չորրորդ հրապարակումը (նախորդը՝ Նորվեգիայում գտնվող Սերմերի համաշխարհային պահոցի վերաբերյալ։

 Սենտինել կղզին գտնվում է Հնդկաստանի ափերի մոտ և փակ է այնտեղ ապրող բնիկների պատճառով։ Նրանց մինչ օրս չի դիպել քաղաքակրթությունը, ուստի և Հնդկաստանի կառավարությունը կղզին կուսական վիճակում, այսինքն՝ այնտեղ ապրող մարդկանց զարգացածությունը, կենցաղը, բուսական և կենդանական աշխարհը և այլն, բոլոր առումներով անխաթար թողնելու միտումով որոշել է չմիջամտել բնիկների կյանքին։

Նույնիսկ երբ հզոր ցունամի եղավ, որը ծածկեց կղզին, և մայրցամաքից ուղղաթիռներ ուղարկվեցին՝ օգնություն ցուցաբերելու համար, բնիկները նետերի տարափ տեղացին նրանց վրա, ինչը միայն է՛լ ավելի ամրապնդեց նրանց կյանքին այսուհետ չմիջամտելու դիրքորոշումը։