Սերմերի համաշխարհային պահոց. Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկը Սերմերի համաշխարհային պահոցն է, որի վերաբերյալ է «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի երրորդ հրապարակումը (նախորդը՝ Ցի Շին Հուանդիի դամբարանի վերաբերյալ

Սերմերի համաշխարհային պահոցը Նորվեգիայում գտնվող մի ահռելի բունկեր է։ Նրա խորությունը հասնում է 140 մետրի, իսկ հսկիչ միջոցներն անչափ տպավորիչ են։ Եվ դա պատահական չէ, քանի որ ներսում պահվում է տարբեր մշակաբույսերի մոտ մեկ տրիլիոն սերմ։

Պահոցը, որում յուրաքանչյուր երկիր ունի իր բաժնեհատվածը, ստեղծվել է գլոբալ բնույթի աղետների դեպքում մշակաբույսերի սերմերը չկորցնելու համար, սակայն թերևս բոլորին էլ պարզ է, որ այդ սերմերը կարող են պետք գալ բնական որոշ աղետների դեպքում, սակայն գլոբալ միջուկային պատերազմի դեպքում մոլորակի ռադիոակտիվ վարակվածությունն այնպիսի մակարդակի կհասնի, որ այդ սերմերի օգտագործումը պարզապես անիմաստ կդառնա։