Հայ աղջիկներն օդաչուի անվճար կրթության բացառիկ հնարավորություն ունեն

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի, Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում հայտարարվում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ (25.03.03)։

Նշված մասնագիտությամբ ինստիտուտ ընդունվելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն քաղաքացիները (արական, իգական), ովքեր նվազագույնը հանդիսանում են հանրակրթական դպրոցների շրջանավարտներ, ավարտական դասարաններում սովորող աշակերտներ, ունեն միջնակարգ կրթություն:

Դիմորդները պետք է ներկայացնեն.

1․դիմում` մրցույթին մասնակցելու համար,

2․ անձնագրի պատճեն (եթե ունեն երկքաղաքացիություն, հարկավոր է ներկայացնել 2 անձնագիր),

3․ Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի կողմից ներկայացված հարցաթերթիկ՝ լրացված համակարգչային շարվածքով և վերևի աջ անկյունում փակցված նկարով,

4․ հանրակրթական դպրոցների ավարտական դասարանի դիմորդները պետք է ներկայացնեն վերջին 2.5 տարիների առաջադիմության թերթիկ, իսկ շրջանավարտները՝ ընդհանուր կրթության վկայական (ատեստատ, դիպլոմ) նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված:

5․ Արական սեռի անձինք պետք է ներկայացնեն զինգրքույկի պատճեն, դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

6․ Պոլիկլինիկայից բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության վերաբերյալ 086У կամ 286У ձևաչափով (ռուսերեն),

7․ բժշկական տեղեկանք ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ (ռուսերեն),

8․ տեղեկանք հոգեբուժական դիսպանսերից (ռուսերեն),

9․ տեղեկանք նարկոլոգիական դիսպանսերից (ռուսերեն),

10․ 3×4 չափի 8 գունավոր լուսանկար։

11․ Դիմորդներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո և համապատասխան տվյալներ ունենալու դեպքում մրցութային քննություններ կհանձնեն մաթեմատիկա (ռուսերեն) և ֆիզիկա (ռուսերեն) առարկաներից:

12․ Քննության արդյունքում բարձր առաջադիմություն ցուցաբերած դիմորդները կանցնեն բանավոր հարցազրույց:

13․ Մրցույթի ընթացքում ընտրված լավագույն դիմորդները պետք է անցնեն վճարովի նախնական բուժզննում «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում սահմանված առողջական նորմերին համապատասխանելու համար: Նույն ձևաչափի բուժզննում հարկավոր է անցնել հիշյալ ինստիտուտում, ինչպես նաև հոգեբանական թեստավորում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը, ժամը 12:00-ը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):

Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (060) 37-35-47 հեռախոսահամարով: