Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. բախվել են շտապօգնության և «ԳԱԶ- 24» մեքենաները

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի առթիվ:

Նախնական տվյալներով, փետրվարի 8-ին, ժամը 00։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶ-24» և «Սիսիան» Բ/Կ ՓԲԸ-ին պատկանող «ՋԻՆ ԲԵՅ» շտապօգնության մեքենաները:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վթարի հետևանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը, ինչպես նաև շտապօգնության մեքենայի ուղևորները տեղափոխվել են «Արտաշատ» Բ/Կ:

Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: