Չորս հոգի թունավորվել են շմոլ գազից

Հունվարի 21-ի երեկոյան շմոլ գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել հինգ մարդ։ Ոստիկանության տեղեկացմամբ, դեպքը տեղի է ունեցել Տաշիրում։

Հունվարի 21-ին, ժամը 22։20-ին հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված Սուսաննա Զ.-ն, 2005 թ. ծնված Էլեն Դ.-ն, 2008 թ. ծնված Վահե Դ.-ն և 2017 թ. ծնված Մարի Դ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում, իրենց տանը, փայտի վառարանից ծխի արձակման հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: