2019թ․ աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ ըստ Trip Advisor-ի

Հրապարակվել է 2019 թվականի աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը։ Ցանկը կազմված է այդ վայրերի այցելության տոմսերի ամրագրման տվյալների վերլուծությամբ։ Այս մասին տեղեկացնում է Trip Advisor-ը:

Երկրորդ տարին անընդմեջ հռոմեական Կոլիզեումը ցուցակի առաջատարն է: Գլադիատորական ամֆիթատրոնում շրջագայությունը ծրագրի պարտադիր մասն է՝ Իտալիայի մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկներին համար:

 

Լուվրը երկրորդ տեղում է։ Փարիզի այս թանգարանում է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», ինչպես նաև տարբեր դարերի այլ հայտնի նկարներ և հավաքածուներ:

 

Վատիկանի թանգարանները` վարկանիշային ցանկի երրորդ տեղում են։ Այնտեղ զբոսաշրջիկները ոչ միայն ծանոթանում են արվեստի գործերին, այլև կարող են տեսնել Հռոմի Պապին:

 

Նյու Յորքի Ազատության արձանը ցանկի չորրորդ տեղում է:

 

Առաջին հնգյակը եզրափակում է Փարիզի Էյֆելյան աշտարակը, որտեղից բացվում է քաղաքի հրաշալի համայնապատկերը։

Առաջին տասնյակում ներառվել են նաև Բարսելոնում գտնվող Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճարը՝ հայտնի որպես Սագրադա Ֆամիլիա, Նյու Օռլեանում գտնվող ֆրանսիական թաղամասը (ԱՄՆ), Ամստերդամում գտնվող Աննա Ֆրանկի տունը, ԱՄՆ արևմտյան կիսագնդի ամենաբարձր «Willis Tower» շենքում  գտնվող «Skydeck Chicago» դիտորդական տախտակամածը և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը։