Թուրքիայում մարմնավաճառության կասկածանքով բերման են ենթարկվել հայ կանայք

Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա շրջանում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում, ըստ թուրքական լրատվամիջոցների, իրավապահների կողմից բերման են ենթարկվել օտարերկրացի կանայք (110  անձ)։ Նրանց մեջ են եղել Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ռումինիայի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մարոկոյի քաղաքացիներ։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, հարցաքննությունից հետո 110-ն էլ արտաքսվել են Թուրքիայից:

Թուրքական մեկ այլ աղբյուր էլ տեղեկացրել է, որ նույն օրերին բերման է ենթարկվել մեկ հայ զբոսաշրջիկ՝ գողություն կատարելու կասկածանքով։