Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով Երևան է ժամանում

Մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Երևանում: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԺ լրատվական գործակալությունը։

Այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: