Ֆրանսիան հետաքննում է լրատվամիջոցների հրապարակումը՝ Մակրոնի և Պուտինի զրույցի մասին
Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են ֆրանսիական լրատվամիջոցներում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ տվյալների հրապարակումը: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին հինգշաբթի օրը հայտարարել Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք անընդունելի է: Այդ պատճառով մենք զերծ ենք մնում մեկնաբանություններից: Կատարվում է հետաքննություն», – ասել է նախարարության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ «երկխոսությունը, որը հանրապետության նախագահը ցանկանում էր հաստատել Ռուսաստանի հետ, նպատակ ունի լուծել բոլոր խնդիրները, ներառյալ անվտանգությանն առնչվող խնդիրները, անկեղծության և ճշգրտության ոգով, և այն կշարունակվի այդ ոգով»:
Ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով երկու նախագահների բանակցությունների մասին ֆրանսիական Le Monde թերթում հրապարակումը, ասել էր, որ Կրեմլը չի ընդունում այն գաղափարը, որ Ֆրանսիայի իշխանությունները կարող են «արտահոսք» տալ առաջնորդների խոսակցության բովանդակությունը լրատվամիջոցներին: Ըստ նրա՝ Կրեմլը համոզված է, որ Ելիսեյան պալատը չի կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, զրույցի ձայնագրությունը փոխանցել լրատվամիջոցներին:

